Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանրահռչակ բժիշկերի կյանքից

Հոկտեմբերի 24-ին (1493 թ.) ծնվել է Պարացելսը

Հոկտեմբերի 24-ին (1493 թ.) ծնվել է Պարացելսը

1493 թ. հոկտեմբերի 24-ին բժշկի ընտանիքում ծնվել է Պարացելսը (Ֆիլիպ Աուրեոլ Թեոֆրաստ Բոմբաստ ֆոն Գոգենհեյմ): Գոգենհեյմերի ընտանիքը սերում էրհին ազնվական տոհմից: Բայց,ավելի ուշ,գիտնականը կնախընտրի իրեն Պարացելս կոչել, որը լատիներեն նշանակում է «Ցելսից վերև»:

 

Բժշկման հիմքերը տղային դեռևս մանկության ժամանակ տվել է հայրը, օկուլտական գիտությունների հետ ծանոթացրել է աբբա Հովհան Տրիտեմիյը` Վյուրցբուրգում: Իսկ բժշկության դոկտորի աստիճան Պարացելսը ստացել է Ֆերրարի (Իտալիա) համալսարանում կրթություն ստանալուցհետո:

 

1517 թ. սկսած` 10 տարի շարունակ, նա ճանապարհորդել է եվրոպական համալսարաններում` որպես ունկնդիր և ռազմական բժիշկ: Նա եղել է գրեթե բոլոր եվրոպական երկրներում, անգամ Հյուսիսային Աֆրիկայում, Պաղեստինում: 1527 թ.` վերադառնալով Շվեյցարիա, Բազելում նա սկսում է աշխատել որպես բժիշկ:

 

Այստեղ նա, խախտելով ընդունված կարգը, սկսում է բժշկություն դասավանդել ոչ թե լատիներենով, այլ գերմաներենով: Մեկ տարի դասավանդելուց հետո նրա մանկավարժական գործունեությունը երարատև ընդմիջվում է:

 

Այդ տարիներին Պարացելսը նորից շատ էր ճանապարհորդում և զբաղվում էր հետազոտություններով, ալքիմիական փորձերով։ Նրա նվաճումներից են, օրինակ, սիլիկոզի պատճառի բացատրությունը, ժանտախտի պատվաստանյութի նախատիպի հայտնագործությունը: Պարացելսը կանգնած էր դեղագիտության սկզբնաղբյուրների հայտնագործման շեմին, մշակել է նմանության սկզբունքը, որի վրա հիմնված է ժամանակակից հոմեոպաթիան:

 

Պարացելսը կտրուկ հանդես է գալիս սխոլաստիկ բժշկության դեմ՝ դրան հակադրելով դիտողությունը և փորձը: Նա ժխտում էր հների ուսմունքը` մարդկային մարմնի չորս հեղուկների մասին և կարծում էր, որ բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում օրգանիզմում, քիմիական գործընթացներ են:

 

Բժիշկ Պարացելսը ուսումնասիրել է նաև տարբեր քիմիական տարրերի և միացությունների բուժիչ ազդեցությունը: Քիմիան մոտեցնելով բժշկությանը՝ Պարացելսը համարվում է յաթրոքիմիայի հիմնադիրը: Նա դեղեր էր պատրաստում բույսերից և դրանք կիրառում մզվածքների և էլիքսիրների տեսքով, զարգացրել էր այն ժամանակվա համար նոր պատկերացում` դեղերի չափաբաժնի վերաբերյալ, օգտագործել հանքային աղբյուրներ՝ բուժիչ նպատակների համար:

 

Պարացելսը ստեղծել է ուսմունք «արխեե»՝ բարձր հոգևոր սկզբունքի մասին, իբր օրգանիզմի կենսագործունեությունը կարգավորող: Իր բժշկական հայացքները նա նկարագրում է «Պարամիրում», «Պարագրանումոմ», «Մոլորված դեղագործների լաբիրինթ» աշխատություններում: Գիտնականի գրչին են պատկանում նաև փիլիսոփայական աշխատանքներ՝ «Թաքնված փիլիսոփայություն», «Մեծ աստղագիտություն», «Գիրք նիմֆերի, սիլֆերի, պիգմեյների, սալամանդրների, գիգանտների և այլ հոգիների մասին»:

 

Պարացելսը մահացել է 1541 թ. սեպտեմբերի 24-ին`Զալցբուրգում:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ